Logo

Սուպերհամակարգիչը գնահատել է ակումբների չեմպիոնական շանսերը ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:44 / 11.04.2022ՍՊՈՐՏ
null

FiveThirtyEight-ի ալգորիթմը, որն ավելի հայտնի է «սուպերհամակարգիչ» անվամբ, գնահատել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկած 8 թիմերի չեմպիոնական հնարավորությունները:

Եվ այսպես, սուպերհամակարգիչն ամենաբարձրը գնահատել է «Մանչեսթեր Սիթիի» շանսը՝ 35%: «Քաղաքաբնակներին» հաջորդում են «Լիվերպուլն» (33%) ու «Բավարիան» (16%):

Մյուս ակումբների հնարավորություններն այսպիսին են.

«Ռեալ Մադրիդ» - 10%

«Վիլյառեալ» - 2%

«Չելսի» - <2%

«Ատլետիկո Մադրիդ» - 1%

«Բենֆիկա» - <1%

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Վիլյառեալ» 1-0 «Բավարիա»

«Չելսի» 1-3 «Ռեալ»

«Բենֆիկա» 1-3 «Լիվերպուլ»

«Մանչեսթեր Սիթի» 1-0 «Ատլետիկո»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա