Logo

Սոչիի մրցաշար. «Փյունիկի» թիմերը Երևան են վերադառնում արծաթե և բրոնզե մեդալներով

00:39 / 20.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Ռուսաստանի Սոչի քաղաքում մարտի 19-ին ավարտվել է մանկապատանեկան մրցաշարը, որում «Փյունիկ 2007»-ն ու «Փյունիկ 2008»-ը համապատասխանաբար դարձել են արծաթե և բրոնզե մեդալակիրներ, հայտնում է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Դավիթ Գրիգորյանի թիմը վճռորոշ խաղում 0-3 հաշվով զիջել է «Կրասնոդարի» ակադեմիայի առաջին թիմին: Հանդիպման ավարտից հետո երևանյան ակումբի 3 ֆուտբոլիստները ստացել են անհատական մրցանակներ. Զավեն Խուդավերդյանը ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Տիգրան Գևորգյանը՝ լավագույն հարձակվող, Սերգեյ Հարությունյանը՝ լավագույն պաշտպան:

Սևակ Արամյանի թիմը 3-րդ տեղի համար խաղում ուժեղ է եղել «Սոչիի» ակադեմիայի հասակակիցների թիմից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով: Հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (5-3):

«Փյունիկ 2008»-ի ֆուտբոլիստներն անմասն չեն մնացել անհատական մրցանակներից. Ալեն Սահակյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, Գևորգ Վարդանյանը՝ լավագույն պաշտպան, իսկ Արթուր Պետրոսյանը՝ լավագույն դարպասապահ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա