Logo

Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 14.05.2021Կինո
newFile 3 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

6. Մաշկի մեջ / Under the Skin, (2013)

6 3 960x401 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

Գլազգոյում մի մոտոցիկլավար ճամփեզրից վերցնում է կնոջ մարմինը և դնում բեռնատարի մեջ։ Մի այլ մերկ կին (Սքարլեթ Յոհանսոն) հագնում է նրա մաշկը և շորերը։

Կինը Շոտլանդիայով մեկ վարում է բեռնատարը՝ փողոցներում վերցնելով տղամարդկանց։ Իր բնակարանում տղամարդիկ մերկանալով՝ հետևում են նրան և սուզվում են սև հատակի տակ գտնվող հեղուկի մեջ։ Այնտեղ նրանց մարմիններն անհետանում են, թողնելով միայն մաշկը։

Լողափին կինը փորձում է տանել մի լողորդի։ Լողորդը ջուրն է նետվում իր կնոջը փրկելու համար, բայց չի կարողանում։ Կինը քարով խփում է լողորդի գլխին. մտցնում է բեռնախուցը և տանում։ Ափին մնում է լողորդի լացող երեխան։

Կինը գայթակղում է սեռական անփորձ և հիվանդությունից այլանդակված դեմքով մի տղամարդու, թողնում է, որ նա սուզվի և գնում է Շոտլանդիայի լեռները։

Կինը մտնում է մի սրճարան և փորձում է ուտել թխվածքի մի կտոր, բայց չի կարողանում։ Ավտոբուսի կանգառում հանդիպում է մի տղամարդու, ով նրան տանում է իր տուն, նրա համար ճաշ է եփում և մատուցում։ Կինն իր մարմինը զննում է հայելու մեջ։ Իր ընկերոջ հետ նա գնում է ավերված ամրոց և նրանք համբուրվում են։ Տանը նրանք փորձում են զբաղվել սիրով, սակայն կինն ընդհատում և վախեցած զննում է իրեն։

Տագնապահար կինը գնում է անտառ և այնտեղ գտնում մի հյուղակ։ Նրան հանդիպում է անտառահատը և փորձում է բռնաբարել։ Շորերը հանելիս՝ նա պատռում է նաև կնոջ մեջքի մաշկը, բացելով սև, անդուր մարմինը։ Մինչև կինն իր վրայից հանում էր օտար մաշկը, անտառահատը վերադառնում է բենզինի ամանով, լցնում է նրա վրա և վառում։

 

7. Սուպեր ընտանիքը / The Incredibles, (2004)

7 1 960x480 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

Մուլտֆիլմի գլխավոր հերոսները սուպեր հերոսներ են, որոնք այլևս չեն զբաղվում իրենց հիմնական զբաղմունքով՝ աշխարհի փրկությամբ, այլ որոշել են ապրել հասարակ մահկանացուների կյանքով։ Անցյալում շատերն ունեին արտասովոր ուժեր և միահամուռ ջանքերով կարողանում էին դիմակայել չարիքին։ Բայց տարիներ անց հայտնվում է մի խորհրդավոր չարագործ և ընտանիքի հայրն իր կնոջ և երեխաները հետ ստիպված է պայքարել այդ չարիքի դեմ։

 

8. Ակվարիում / Fish Tank, (2000)

8 2 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

15-ամյա Միան ապրում է բազմահարկ տան բնակարաններից մեկում իր թեթևամիտ մոր և փոքր քրոջ հետ։ Աղջիկը ագրեսիվորեն է տրամադրված ամեն ինչին իր շրջապատում. նրան հեռացրել են դպրոցից, այնպես որ մայրը պատրաստվում է նրան ուղարկել գիշերօթիկ դպրոց։ Միայի միակ հետաքրքրությունը պարն է, որում նա անընդհատ կատարելագործվում է։ Մի անգամ առավոտյան խոհանոցում նա հանդիպում է իր մոր նոր ընկերոջը և չնայած այն անտարբերությանը և թշնամությանը, որ նա ցույց էր տալիս, Միայի մոտ այդ տղամարդու հանդեպ համակրանք է առաջանում։

 

9. Գորշ մարդը / Grizzly Man, (2005) 

9 2 960x540 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

Ֆիլմը պատմում է Թիմոթի Թրեդվելի տխուր ճակատագրի մասին, որն իրեն նվիրել է մոլորակի վրա ամենատգեղ՝ գորշ արջի ուսումնասիրությանը: Թրեդվելի կյանքը խզվել է 2003 թվականի հոկտեմբերին Ալյասկայում։

Հսկայական արջը հերթական ճանապարհորդության ժամանակ հանդիպել է հետազոտողին և նրա ընկերուհուն։ Նկարի ողջ ընթացքում Թիմոթիի ընկերներն ու գործընկերները փորձում են հասկանալ նրա արտասովոր հետաքրքրության պատճառները և պատասխանել, թե ինչն է ստիպում ժամանակակից մարդուն հրաժարվել քաղաքակրթության բարիքներից՝ հօգուտ հսկա արջի հետ բարեկամության:

 

10. Մեքենայից / Ex Machina, (2014)

10 16 - Սոֆիա Կոպոլայի 10 սիրելի ֆիլմերը

Ծրագրավորող Կալեբը ստանում է իր հանգիստը լեռներում գտնվող տանը անցկացնելու հնարավորություն, տուն, որը պատկանում է ծրագրավորման ընկերությանը (Նատան), որտեղ նա աշխատում է։ Տեղ հասնելով՝ նա իմանում է, որ պետք է մասնակցություն ունենա աշխարհում առաջին գիտական արհեստական բանականության փորձարկմանը։ Փորձարկումը հիմնված է Թյուրինգի թեստի վրա։ Սակայն այդ թեստը պլանավորված է ընկերության կողմից այնպես, որ Կալեբը ամենասկզբից իմանա, թե ով է իր առջև (Ռոբոտ՝ Ավան), իսկ մեքենայի նպատակն է՝ նրան ապացուցել, որ ինքը կարող է ոչ միայն ընդունել տեղեկություն, այլ նաև հասկանալ, թե այդ տեղեկությունը իրականում ինչ է նշանակում նաև զգալ։ Այդ կերպ, այդ փորձարկման մեջ երկու փորձարկու են. ոչ միայն մեքենան, այլ նաև նրա հետ համագործակցող ծրագրավորողը։

Թեստի անցկացման ժամանակ Կալեբը սիրահարվում է Ավային, որովհետև Նատանը ստեղծել էր նրան Կալեբի նախընտրությունների հիման վրա։ Բայց Ավան, խաբելով Կալեբին, դուրս է գալիս լաբորատորիայից և, պայմանավորվելով Կիոկոյի հետ (ես մեկ կին-ռոբոտի հետ), սպանում են սեփական ստեղծողին։ Դրանից հետո Ավան թռչում է ուղղաթիռով՝ թողնելով Կալեբին փակված լաբորատորիայի մեջ։

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա