Logo

Սոլարին հայտարարել է, որ մասնավոր զրույց է ունենալու Բեյլի հետ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.01.2019ՍՊՈՐՏ
image - Սոլարին հայտարարել է, որ մասնավոր զրույց է ունենալու Բեյլի հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին իր կարծիքն է հայտնել մրցավարների տեսաօգնության VAR համակարգի վերաբերյալ, ինչպես նաև խոսել թիմի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Ուելսցի խաղացողը, որը հայտավորված չէր «Ռեալ Սոսյեդադի» հետ Լա Լիգայի 18-րդ տուրի հանդիպմանը (0-2), մրցավեճի 78-րդ րոպեին հեռացել էր «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնից։

«Մրցավարության որակը կախված է ոչ թե տեխնոլոգիաներից, այլ նրանից, թե որքան կոնկրետ և հասկանալի են գրված կանոնները։ Եթե դրանք կիրառվելու են նույնկերպ, ինչպես անցյալում էր, ապա ոչինչ էլ չի փոխվի։ Ես, երբ լինում են հանդիսատեսի կարգավիճակում, երբեմն չեմ հասկանում, թե ինչպես է աշխատում VAR-ը։ Կարծում եմ՝ տեխնոլոգիաները կատարելագործվելու են։ Չենք ցանկանում բողոքել, պարզապես փորձում ենք պաշտպանել ինքներս մեզ։

Ինչ վերաբերում է Բեյլի՝ ստադիոնը վաղաժամ լքելուն, ապա մենք ամեն ինչ կկարգավորենք մասնավոր զրույցի ժամանակ»,- Սոլարիի խոսքերը մեջբերում է AS-ը։

Սոլարին և Ռամոսը լուրջ խոսակցություն են ունեցել թիմի հետ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա