Logo

Սոլոմոն Ուդոյի ռեկորդը գերազանցված է․ Յուսուֆ Օտուբանջոն՝ ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ նիգերիացի

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 08.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
10.07.2020 NOAH Ararat Armenia VBET cup final 8 - Սոլոմոն Ուդոյի ռեկորդը գերազանցված է․ Յուսուֆ Օտուբանջոն՝ ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ նիգերիացի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:10

-

-

«Շիրակի» հետ խաղում դիպուկ իրացնելով 11մ հարվածը, «Արարատ-Արմենիայի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն Բարձրագույն խմբում 11-րդ գոլը խփեց և դարձավ ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ նիգերիացի ֆուտբոլիստը: Նա մեկ գնդակով գերազանցեց Սոլոմոն Իմե Ուդոյի ցուցանիշը, որը ներկայումս հանդես է գալիս ղազախական «Շախտյորում»:

158036757 957616804775144 7463414068257073572 o 960x660 - Սոլոմոն Ուդոյի ռեկորդը գերազանցված է․ Յուսուֆ Օտուբանջոն՝ ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ նիգերիացի

Վսևոլոդ Երմակովի տպավորիչ ռեկորդը, որն անգերազանցելի կմնա առաջիկա տարիներին

Յուսուֆ Օտուբանջոն «Արարատ-Արմենիայի» շարքերը համալրել էր նախորդ առաջնության գարնանային հատվածում: Արդեն նորամուտի խաղում նա դրսևորեց ռմբարկուի իր հատկանիշները՝ մարտի 2-ին «Արարատի» հետ մրցավեճում դառնալով դուբլի հեղինակ:

Նորամուտի խաղից նիգերիացի հարձակվողն իր հաստատուն տեղը զբաղեցրեց Վարդան Մինասյանի թիմի մեկնարկային կազմում և լիովին արդարացրեց մարզչի վստահությունը: Առաջնության 13 հանդիպումներում Օտուբանջոն 7 անգամ խոցեց մրցակիցների դարպասը՝ դառնալով գարնանային հատվածում թիմի լավագույն ռմբարկուն: Իսկ առաջնության արդյունքներով նրա ցուցանիշը զիջում էր միայն Մաիլսոն Լիմային, որը 26 հանդիպումներում 8 գոլի հեղինակ էր դարձել:

23.05.2020 Pyunik 0 3 Ararat Armenia 20 960x640 - Սոլոմոն Ուդոյի ռեկորդը գերազանցված է․ Յուսուֆ Օտուբանջոն՝ ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ նիգերիացի

Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

Ընթացիկ առաջնությունում Օտուբանջոն 4-րդ գոլը խփեց և այդ ցուցանիշով հավասարվեց թիմի ռմբարկու Մաիլսոն Լիմային, որը հեռացել է «Արարատ-Արմենիայից»: Գոլերից 3-ն Օտուբանջոն խփել է «Շիրակի» դարպասը՝ դառնալով շիրակցիների հետ դիմակայությունում «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն:

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ նիգերիացի ֆուտբոլիստների ցուցանիշները:

ՖուտբոլիստներԱկումբներԳոլ
1. Յուսուֆ Օտուբանջո«Արարատ-Արմենիա»11
2. Սոլոմոն Իմե Ուդո«Շիրակ»-8, «Ուրարտու»-210
3. Ուգոչուկվու Լուիս Օգանա«Արարատ-Արմենիա»9
4. Ջերեմիա Ջոն«Ուրարտու»-4, «Միկա»-48
5. Իսահ Ալիյու«Լոռի»-7, «Ուրարտու»-18
6. Սանդի Ինուսա Ումարու«Լոռի»7
7. Դենիրան Օրտեգա«Ուրարտու»7
8. Էլուկվու Էզուկամ«Արարատ»6
9. Բասդեն Ուզուհեռ«Արարատ»-4, «Լեռնագործ» Երևան-15
10. Սանի Օմորեգիեն«Ալաշկերտ»5
11. Ուգոչուկվու Իվու«Լոռի»-4, «Ուրարտու»-15

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա