Logo

Սուարես․ «Կումանը զանգահարեց և ասաց, որ հույսեր չի կապում ինձ հետ»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.02.2021ՍՊՈՐՏ
1282579131 1 - Սուարես․ «Կումանը զանգահարեց և ասաց, որ հույսեր չի կապում ինձ հետ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:58

-

-

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր՝ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բարսելոնայից» մայրաքաղաքային ակումբ տեղափոխության մասին:

«Շատ ծանր էր, երբ լքեցի «Բարսելոնան»: Շուրջբոլորը շշուկներ էին պտտվում, որոնք հետագայում հաստատվեցին: Դա ինձ ամենից շատ ցավեցրեց: Կումանը զանգահարեց և ասաց, որ հույսեր չի կապում ինձ հետ: Չէի ուզում բեռ դառնալ, ցանկանում էի պարզապես անել այնպես, որ բոլորի համար ավելի հեշտ լիներ: Վերջին բանը, որ ուզում էի, խնդիր դառնալն էր:

Տեսնում եմ՝ ինչպես են ընթանում «Բարսելոնայի» գործերը, և դա ինձ փոքր-ինչ հանգստացնում է: Կարող էի մնալ, ասել, որ պայմանագիր ունեմ և չեմ հեռանալու: Միաժամանակ չէի կասկածում՝ ինչ մարզավիճակում էի: Բայց գիտեի, որ այդ ամենից հետո ինձ համար վատ ժամանակներ կսկսվեն: Ինձ հարկավոր էր հեռանալ հպարտության զգացումով»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Onda Cero-ն:

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման (15-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 14 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Կուման. «Լավ կլիներ, որ Սուարեսն «Ատլետիկոյի» փոխարեն տեղափոխվեր «Յուվենտուս»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա