Logo

Սուարես. «Մեսիի իրավիճակը ինձ ցավ է պատճառում»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 23.11.2020ՍՊՈՐՏ
2893478 59577568 2560 1440 - Սուարես. «Մեսիի իրավիճակը ինձ ցավ է պատճառում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:51

-

-

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը աջակցել է «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լիոնել Մեսիին, որը ցանկանում էր լքել կատալոնական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Կարծում  եմ, որ շատ եմ խոսել «Բարսելոնայի» մասին, ու գերադասում եմ հիմա դա մի կողմ թողնել, վայելել պահը «Ատլետիկոյում»: Բայց որպես ընկեր, թիմակից ինձ տխրեցնում է Մեսիի հետ կապված իրավիճակը: Ես նրա մասին մտածում եմ որպես մարդ, բայց նաև գիտեմ, որ նա կարող է հաղթահարել այս իրավիճակը»,-ուրուգվայցու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

Նախորդ մրցաշրջանի ավարտին Մեսին «Բարսելոնան» լքելու ցանկություն էր հայտնել՝ ցանկանալով օգտվել պայմանագրում նշված կետից, որը նրան թույլ է տալիս հեռանալ անվճար: Ակումբի ղեկավարությունը հրաժարվել էր նրան բաց թողնել՝ հայտարարելով, որ այդ օպցիան այլևս ուժ չունի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա