Logo

Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո» կայացած է. Ֆաբրիցիո Ռոմանո

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 21.09.2020ՍՊՈՐՏ
DXemZTMXUAA1McQ - Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո» կայացած է. Ֆաբրիցիո Ռոմանո
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:52

-

-

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը շուտով կդառնա Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ, այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան էջում։

Աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա ժամերին կհստակեցվեն մյուս բոլոր մանրամասները։ Ֆուտբոլիստն արդեն համաձայնացրել է անձնական պայմանագրի կետերը ու նույնիսկ հասցրել զրույց ունենալ «հնդակիցների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։

Կան տեղեկություններ, որ արգենտինացի մասնագետը համոզել է Սուարեսին իջեցնել աշխատավարձի պահանջները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» խզել է պայմանագիրը ուրուգվայցու հետ ու նա նոր թիմին կմիանա որպես ազատ գործակալ։

Ըստ ամենայնի՝ «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան էլ կտեղափոխվի «Յուվենտուս»։ Այդպես է պահանջում Լա լիգայի նոր կանոնը. վաճառել ֆուտբոլիստի նախքան նորին ձեռք բերելը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա