Logo

Սուարեսն առաջին տիտղոսն է նվաճել «Գրեմիոյի» կազմում

11:12 / 10.04.2023Ֆուտբոլ
null

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն առաջին տիտղոսն է նվաճել բրազիլական «Գրեմիոյի» կազմում:

Գաուչոյի լիգայի եզրափակիչի պատասխան խաղում «Գրեմիոն» տանը 1-0 հաշվով հաղթել է «Կաշիասին»: Միակ գոլը խփել է 36-ամյա Սուարեսը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը:

Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:

Հիշեցնենք, որ Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը հունվարից է պաշտպանում «Գրեմիոյի» գույները: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղում խփել է 8 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում:

Գաուչոյի լիգա, եզրափակիչ, պատասխան խաղ

«Գրեմիո» - «Կաշիաս»՝ 1-0 (առաջին խաղը՝ 1-1)

Լուիս Սուարես, 65 (11մ)

Հեռացում՝ Դիեգո Բարբոսա, 90+14 («Գրեմիո»), Վինիսիուս, 90+13 («Կաշիաս»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա