Logo

Սուարեսն ասել է՝ որ դեպքում Նեյմարը կստանար «Ոսկե գնդակը»

14:48 / 04.03.2023ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, որն այժմ ելույթ է ունենում բրազիլական «Գրեմիոյում», կարծում է, որ բրազիլացի վինգեր Նեյմարի՝ կատալոնական ակումբից հեռանալու որոշումը սխալ էր:

«Ինձ դուր չի գալիս վերհիշել այդ ժամանակաշրջանը, սակայն եղավ պահ, երբ խոսակցությունները բավական շատ էին, և ես ու Մեսին զրուցեցինք Նեյմարի հետ: Ասացինք, որ եթե ցանկանում է նվաճել ամեն ինչ, պետք է մնա «Բարսելոնայում»: Խորհուրդ տվեցինք ծայրահեղ դեպքում ընտրել Անգլիայի Պրեմիեր լիգան ու «Մանչեսթեր Սիթին», սակայն Ֆրանսիան՝ ոչ մի դեպքում... Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե Նեյմարը մնար «Բարսելոնայում», կնվաճեր «Ոսկե գնդակը»,- ուրուգվայցու խոսքը մեջբերում է Placar-ը:

Հիշեցնենք, որ 31-ամյա բրազիլացին 2017 թվականին է տեղափոխվել փարիզյան ակումբ: Գործարքի արժեքը կազմել էր 222 միլիոն եվրո, որը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա