Logo

Սուարեսը գերազանցեց Ռոնալդուի՝ 21-րդ դարի ռեկորդը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 09.02.2021ՍՊՈՐՏ
luis suarez cristiano ronaldo - Սուարեսը գերազանցեց Ռոնալդուի՝ 21-րդ դարի ռեկորդը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:57

-

-

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը դուբլի հեղինակ է դարձել «Սելտայի» դեմ Լա Լիգայի 22-րդ տուրի խաղում (2:2): Պրիմերայում նա իր գոլերի թիվը հասցրել է 16-ի: Նման նվաճման համար նրան պահանջվել է 17 հանդիպում:

Ուրուգվայցին դարձել է Իսպանիայի առաջնության նոր թիմ տեղափոխվելուց հետո ամենաարագ 16 գոլ խփած ֆուտբոլիստը 21-րդ դարում:

Նախկինում արագ արդյունավետության ռեկորդը պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուին, որը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո մեկնարկային 17 խաղում 15 գոլ է խփել: Պորտուգալացին նման ցուցանիշի է հասել 2009/10 առաջնությունում:

Սուարեսը «Բարսելոնայից» է տեղափոխվել «Ատլետիկո»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա