Logo

Սուարեսը խփած գոլը նվիրել է Լուիս Էնրիկեի դստեր հիշատակին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.09.2019ՍՊՈՐՏ
AFP 1KA5Z7 20190914223630068 kjSB U473481129949C 992x558@LaVanguardia Web - Սուարեսը խփած գոլը նվիրել է Լուիս Էնրիկեի դստեր հիշատակին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:19

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» Լա լիգայի 4-րդ տուրում սեփական հարկի տակ 5-2 հաշվով առավելության է հասել «Վալենսիայի» նկատմամբ: Մրցավեճը տեղի է ունեցել «Կամպ Նոու» ստադիոնում:

Կատալոնական թիմի հարձակվող Լուիս Սուարեսն այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ՝ մրցակցի դարպասը գրավելով 61-րդ և 82-րդ րոպեներին: Ուրուգվայցի ֆուտբոլիստն առաջին գոլը տոնել է մատները խաչելով և «X» տառը ցույց տալով: Սուարեսն այդկերպ հարգել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի դստեր հիշատակը: Այս մասին հաղորդում է RAC1-ը:

Հիշեցնենք՝ 9-ամյա Շանան 5 ամիս շարունակ ոսկորների քաղցկեղի դեմ պայքարելուց հետո կյանքից հեռացել էր օգոստոսի 29-ին: Դելֆինան՝ Սուարեսի աղջիկը, եղել է Շանայի համադասարանցին:

Էնրիկեն այս տարվա հունիսի 19-ին ընտանեկան հանգամանքների պատճառով լքել էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Նա «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017թթ․, թիմն իսպանացի մասնագետի օրոք 2014/15թթ․ մրցաշրջանում ձևակերպել է չեմպիոնական թրեբլ: Սուարեսը կատալոնական թիմ է տեղափոխվել հենց այն ժամանակ, երբ թիմը գլխավորում էր Էնրիկեն:

Սուարես. «Նեյմարն ամեն ինչ արեց վերադառնալու համար»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա