Logo

Սուլշերը մեկնաբանել է Ֆրեդի և Մագուայրի վիճաբանությունը՝ «Լիդսի» դեմ խաղի ժամանակ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 26.04.2021ՍՊՈՐՏ
methode times prod web bin 8a7b37c8 a5f3 11eb 9b76 9500a3917e5f - Սուլշերը մեկնաբանել է Ֆրեդի և Մագուայրի վիճաբանությունը՝ «Լիդսի» դեմ խաղի ժամանակ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը մեկնաբանել է «Լիդսի» դեմ խաղի ժամանակ թիմի ֆուտբոլիտներ Ֆրեդի և Հարի Մագուայրի միջև տեղի ունեցած վիճաբանությունը: Ավելի վաղ անգլիական մամուլը հաղորդում էր, որ ֆուտբոլիստները միմյանց են մեղադրել խաղի ելքի հարցում:

«Մեր թիմում ֆուտբոլիստները պահանջկոտ են միմյանց հանդեպ: Բոլորի ամբիցիաները բարձր են ինչպես մարզումների, այնպես էլ՝ խաղերի ժամանակ: Տղաները չեն փորձում լինել միայն լավ ընկերներ:

Ես հպարտանում եմ, որ մենք այսքան ուժեղ ենք: Մրցակիցը ոչ մի պահի չստիպեց ինձ մտածել, որ մեր դարպասին վտանգ է սպառնում, բայց մեզ վերջին կայծը չբավականացրեց՝ խաղը հաղթելու համար», – Սուլշերի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա