Logo

Սուպերլիգային միացած անգլիական ակումբների պատիժը հայտնի է

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.06.2021ՍՊՈՐՏ
european super league - Սուպերլիգային միացած անգլիական ակումբների պատիժը հայտնի է

Սուպերլիգային միացած անգլիական ակումբները՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Տոտենհեմն» ու «Արսենալը» տուգանվել են՝ հաղորդում է Football Italia-ն։

Ակումբներն ընդհանուր տուգանվել են մոտ 22 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Ակումբներից յուրաքանչյուրը կվճարի ավելի քան 3,5 միլիոն ֆունտ Սուպերլիգայի նախագծին միանալու համար։

Առաջիկայում Սուպերլիգայի նման նախագծերի միանալու դեպքում անգլիական ակումբներից 30 միավոր կհանվի։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին եվրոպական 12 ակումբ հայտարարեց Սուպերլիգայի ստեղծման մասին։ Մի քանի օր անց անգլիական բոլոր ակումբները դուրս եկան նախագծից։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա