Logo

Սուրբ եղջերվի սպանություն.Պրեմիերա. Յորղոս Լանտիմոսի նոր ֆիլմը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 12.10.2017Կինո
killing of a sacred deer kidman farrell - Սուրբ եղջերվի սպանություն.Պրեմիերա. Յորղոս Լանտիմոսի նոր ֆիլմը

Ռեժ.՝ Յորղոս Լանտիմոս
Դերերում՝ Նիքոլ Քիդման, Քոլին Ֆարել ևն
Ժանր՝ թրիլլեր, սարսափ, դրամա, դետեկտիվ

Նոյեմբերին սպասվելիք ֆիլմերի շարքում է հույն ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի «Սուրբ եղջերվի սնաությունը» ֆիլմը, որը, ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերը, խոստանում է ցնցել բոլորիս:
Ասում են՝ ֆիլմի հիմքում է հունական առասպելը, համաձայն որի Ագամեմնոն արքան սպանում է Արտեմիդա թագուհու եղջերուին, ու թագուհին պատերազմ է հայտարարում թագավորին: Արտեմիդային հանդարտեցնելու և նորից խաղաղության դաշինք կնքելու համար Ագամեմնոնը պետք է զոհաբերեր իր ամենագեղեցիկ աղջկան: Այստեղից կարելի է ենթադրել, թե ոճ կունենա այս ահասարսուռ ֆիլմը:
Ֆիլմը պատմում է Սթիվեն անունով մի բժիշկի մասին, ով ապրում է կնոջ և երկու երեխաների հետ: Առաջին հայացքից անսիրտ և սառը թվացող այս բժիշկն իրականում սիրող հայր է և ամուսին:

Օրերից մի օր Սթիվենի կյանքում հայտնվում է Մարտինը. տարօրինակ երիտասարդը ընկերանում է տղամարդու հետ: Հետագայում պարզվում է, որ Սթիվենը ալկոհոլի ազդեցության տակ վիրահատել է տղայի հորը, և վիրահատության արդյունքում տղամարդը մահացել է: Այժմ Մարտինը եկել է վրեժխնդիր լինելու. նա կանի ամեն բան, որ Սթիվենի ողջ ընտանիքը պատասխան տա հոր մահվան համար:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 22-ին, իսկ ռուսաստանյանը տեղի կունենա նոյեմբերի 16-ին: Այդ օրերին հայ հանդիսատեսը ևս հնարավորություն կունենա վայելելու հույն ռեժիսորի նոր ֆիլմը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա