Logo

Սովորում ենք Վենսան Կասելից. ոճի 7 խորհուրդ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 24.11.2021Լրահոս
860211739fcb6695881c387bd4712f42 ce 1960x1222x0x1 cropped 960x600 - Սովորում ենք Վենսան Կասելից. ոճի 7 խորհուրդ

Նոր սերնդի ֆրանսիացի դերասան. նրա հաջողությունն անքակտելիորեն կապված է ռեժիսոր Մաթյո Կասովիցի անվան հետ, որն առաջին անգամ նկատել է Կասելի տաղանդը և հրավիրել նրան խաղալու 1995 թվականի «Ատելություն» սոցիալական դրամայում։ Դրան հաջորդեցին «Դոբերմանն» ու «Ժաննա դ՛Արկը»:

Վենսան Կասելին կա՛մ ատում են, կա՛մ սիրում. երրորդ տարբերակ կարծես թե չկա: Մոնիկա Բելուչիի նախկին ամուսինը շքեղ է և տարբերվող, քանզի երբեք չես հանդիպի դասական կոստյումով առանց հավելյալ աքսեսուարների՝ վառ ակնոցի, սպորտային կոշիկի կամ Հավայան ոճով վերնաշապիկի:

Եվ հենց սա է Վենսանին Վենսան դարձնում:

Պարզ կոշիկներ

Ձանձրալի և պաշտոնական հագուստը Վենսանը լրացնում է թավշյա կոշիկներով կամ Nike Air Force սպորտային կոշիկներով:

d6e94d536bde42ed3b2fe2d6829545c4 cropped 666x828 - Սովորում ենք Վենսան Կասելից. ոճի 7 խորհուրդ

Վերարկու

Լակոնիկ ոճ, ծավալուն կտրվածք ու բարձր օձիք. ահա այսպիսի ձևածքի վերարկուներ է նախընտրում Վենսան Կասելը: Դերասանին սազում է սև գույնը, և նա դա շատ լավ գիտի, հետևաբար նախընտրում է մուգ երանգի վերարկուներ կրել: Դասական վերարկուն համադրման առումով էլ ավելի մեծ հնարավորություններ ունի։ Կասելը երբեմն իր բաճկոնը փոխարինում է պիջակով, նման հավաքածուն հարմար է նույնիսկ կարմիր գորգին կրելու համար:

6755e27c611a05e76b3f8b7df91b09b6 960x1440 - Սովորում ենք Վենսան Կասելից. ոճի 7 խորհուրդ

Դասական կոստյում

Դասականը չպետք է չափազանց լուրջ լինի. այս կարգախոսով է առաջնորդվում Վենսանը: Դերասանը կրում է բլեյզերներ, դասական ֆրակներ և կոստյումներ՝ սև շապիկներով, սվիտերով, սպիտակ սպորտային կոշիկներով կամ լոֆերներով:

 

3fd6f66d8a4bb672211db05b5e9fc673 960x1440 - Սովորում ենք Վենսան Կասելից. ոճի 7 խորհուրդ

Մորուք

Թեթև չսափրված և կարճ մորուքը սազում է Վենսանին: Փոքր-ինչ «անփույթ» տեսքը դերասանին խորհրդավորություն է հաղորդում:

e97c2e24936c3a236d86bfc34eefb21e 960x960 - Սովորում ենք Վենսան Կասելից. ոճի 7 խորհուրդ

Սպիտակ վերնաշապիկ

Վինսենի վրա դասական սպիտակ վերնաշապիկներն առանձնահատուկ տեսք ունեն: Միտումնավոր «անփույթ» կերպար ստեղծելը՝ վերևի կոճակները բաց թողնելու և վերնաշապիկի ներքևի հատվածը ջինսե տաբատի մեջ դնելու փորձերը դրական են գնահատվում:

ab5f2402a2f9637dc4858c1f9719ba42 960x1441 - Սովորում ենք Վենսան Կասելից. ոճի 7 խորհուրդ

Ակնոց

Կասելը սիրում է աքսեսուարներ: Նա ցանկացած աքսեսուար օգտագործում է ոչ թե որպես հավելում, այլ որպես կերպարի կարևորագույն մաս:

374f62189dfc4d639af57520b0270f15 960x1440 - Սովորում ենք Վենսան Կասելից. ոճի 7 խորհուրդ

Գլխարկ

Դերասանը սիրում է հաստ կտորից տափակ ձևածք ունեցող գլխարկներ: Կրում է գրեթե ամենուր և ամեն ինչի հետ:

1236x1547 0xac120003 19271392511596262102 960x1202 - Սովորում ենք Վենսան Կասելից. ոճի 7 խորհուրդ

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա