Logo

Սվյոնտեկը գերազանցել է Վինուս Ուիլյամսի ցուցանիշը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:50 / 28.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ուիմբլդոնի» 1-ին շրջանում WTA դասակարգման աղյուսակի առաջատար Իգա Սվյոնտեկը 6:0, 6:3 հաշվով հաղթել է Խորվաթիայի ներկայացուցիչ Յանա Ֆետին (252-րդ ռակետ):

Հանդիպումը տևել է 1 ժամ 15 րոպե:

Սվյոնտեկը, գրանցելով 36-րդ անընդմեջ հաղթանակը, գերազանցել է լեգենդար Վինուս Ուիլյամսի ցուցանիշը (35):

Հիշեցնենք, որ Սվյոնտեկը հաղթել էր «Ռոլան Գարոսի» այս տարվա խաղարկությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա