Logo

Սվյոնտեկը հաղթել է Մայամիի մրցաշարում և կդառնա աշխարհի առաջին ռակետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:08 / 03.04.2022ՍՊՈՐՏ
null

Ամերիկայի Մայամի քաղաքում կայացած WTA-1000 շարքի մրցաշարի կանանց մենապայքարի եզրափակիչում մրցեցին Լեհաստանի ներկայացուցիչ Իգա Սվյոնտեկն ու ճապոնուհի Նաոմի Օսական:

Հանդիպումը տևեց 1 ժամ 20 րոպե և ավարտվեց աշխարհի երկրորդ ռակետ Սվյոնտեկի վստահ հաղթանակով (6:4, 6:0):

Նշենք, որ WTA դասակարգման աղյուսակի հերթական թարմացումից հետո Սվյոնտեկը ստանձնելու է աշխարհի առաջին ռակետի դերը: Իգան կգլխավորի դասակարգման աղյուսակը, քանի որ ավստրալուհի Էշլի Բարտին ավարտել է կարիերան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա