Logo

Թագավորական ընտանիքը Լոնդոնում մասնակցել է «Top Gun: Maverick»-ի պրեմիերային (տեսանյութ)

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:54 / 20.05.2022Կինո
Top Gun: Maverick movie

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին Լոնդոնում մասնակցել են «Top Gun: Maverick» ֆիլմի պրեմիերային, հայտնում է BBC-ն:

Ֆիլմի գլխավոր դերակատար Թոմ Քրուզը նրանց է միացել Լեսթերի հրապարակում անցկացվող կարմիր գորգի արարողությանը:

Օրիգինալ «Top Gun» ֆիլմը թողարկվել է ավելի քան 30 տարի առաջ:

«Top Gun: Maverick» ֆիլմը մայիսի սկզբին ցուցադրվել էր USS Midway ավիակրի վրա։ Տեղանքը հաշվի առնելով՝ ֆիլմի գլխավոր դերակատար Թոմ Քրուզն օգտվել էր առիթից և միջոցառման վայր էր մեկնել ուղղաթիռով, որն անձամբ է կառավարել: Նա վայրէջք է կատարել տախտակամածին և կոստյումով դուրս եկել հանդիսատեսի մոտ։

Քրուզը վաղուց է կարողանում ինքնաթիռ վարել, ուստի նրա համար դա սովորական բան է: Ավելին, նա կարող է թռչել ոչ միայն ուղղաթիռով, այլև ռեակտիվ կործանիչներով։

Դերասանն անձամբ է աշխատել «Top Gun: Maverick» ֆիլմի նկարահանող խմբի հետ, որպեսզի նրանք ոչ միայն կարողանան կառավարել կործանիչները, այլ նաև խցիկում տեղադրված տեսախցիկները՝ գեղեցիկ կադրեր ստանալու համար։

 Ֆիլմի ռեժիսորը Ջոզեֆ Կոսինսկին է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա