Logo

Աբրահամը գերազանցել է Բատիստուտայի և Մոնտելայի ռեկորդը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:54 / 21.03.2022ՍՊՈՐՏ
Տեմի Աբրահամ

Մարտի 20-ին «Ռոման» Իտալիայի առաջնության 30-րդ տուրի խաղում 3:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։

Հանդիպման գլխավոր հերոսը «Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամն էր, որը դարձել է դուբլի հեղինակ։

Անգլիացու համար, որը հռոմեական ակումբ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը, գոլերը եղել են մրցաշրջանի 22-րդը և 23-րդը հռոմեական ակումբում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում։

24-ամյա հարձակվողը դարձել է «Ռոմայի» պատմության ռեկորդակիրը ակումբի կազմում իր դեբյուտային մրցաշրջանում խփած գոլերի քանակով՝ տեղեկացնում է Squawka-ն:

Նախկինում ռեկորդը կիսում էին Գաբրիել Բատիստուտան և Վինչենցո Մոնտելլան, որոնք «գայլերի» կազմում իրենց առաջին մրցաշրջանում խփել են 21-ական գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա