Logo

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 31.12.2019ՍՊՈՐՏ
Բացառիկ
Untitled 18s8s8 - Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:24

-

-

2019-ը հեռանում է՝ թողնելով մեզ չեմպիոնական հիշողություններ, հաղթանակից ավելի մեծ կշիռ ունեցող նվաճումներ, հիասթափություններ, լուծում չստացած կոնֆլիկտներ ու շատ ակնկալիքներ, քանի որ 2020-ը լինելու է Օլիմպիական տարի: Բայց շատ առաջ չընկնենք դեռևս: Մեր մարզիկները անցնող տարում մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, Եվրոպական երկրորդ խաղերում և համաշխարհային ունիվերսիադայում նվաճել են, ընդհանուր առմամբ, 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե: Տպավորիչ թվեր են, սակայն, առաջարկում ենք մանրադիտակի տակ առնել տարին ու առանձնացրել տարվա գլխավոր իրադարձությունները՝ ըստ մեր անվանակարգերի:

Մի կողմ ենք թողնում հայկական սպորտին այս տարի շրջապատած աղմկահարույց իրադարձությունները՝ ինչպես օրինակ Միհրան Հարությունյանի հավաքական վերադառնալու հարցը, Կարապետ Չալյան-Արսեն Ջուլֆալակյան «դիմակայությունը», Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականը, բռնցքամարտի 2 ֆեդերացիաները, նրանց բախումներն ու այդ ամենին հաջորդած ցնցումները, իհարկե, հիասթափություններից մեկը՝ Արթուր Ալեքսանյանի վնասվածքը աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ, տարվա 10 լավագույն մարզիկների մրցույթի թերոթյուններն ու բացթողումներն և հետ հայացք նետում ամենավառ իրադարձություններին ու մարզիկներին։

Տարվա առաջնություն՝ ծանրամարտի աշխարհի առաջնություն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն որակազրկումից հետո մեդալների քաղցով մուտք գործեց 2019 թվական ու նույնիսկ գերազանցեց բոլորիս ակնկալիքներն և պատկերացումները՝ սահմանելով նոր նշաձող:

Հայ ծանրորդները սկսեցին տարին Հայաստանի առաջնությամբ ու խոստացան, որ բարելավելու են արդյունքները Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: Ամեն ինչ հենց այդպես էլ եղավ. Բաթումիում պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը, արծաթե մեդալակիր դարձավ Սամվել Գասպարյանը, բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Հովհաննիսյանը ու Ռուբեն Ալեքսանյանը : Եվրոպայի առաջնությունում Փաշիկ Ալավերդյանը նաև ապացուցեց, որ մեր հավաքականը դեռ երկար տարիներ լինելու է առաջատար դիրքերում ծանրամարտում. հաճելիորեն զարմացրին Լիանա Գյուրջյանը, Ռաֆիկ Հարությունյանն ու Արսեն Մարտիրոսյանը:

Սակայն ԵԱ-ն թափավազք էր՝ դեպի գլխավոր մրցուղի, այս դեպքում, աշխարհի առաջնություն, որում ունեցանք վերջին տասնյամյակի ամենամեծ հաջողություններից մեկը հայկական ծանրամարտի համար. 2 աշխարհի չեմպիոն, 1 փոխչեմպիոն ու 1 բրոնզե մեդալակիր՝ թիմային հաշվարկում դառնալով 3-րդ լավագույն թիմը: Սիմոն Մարտիրոսյան անունով հսկան նորից ստիպեց մրցակիցներին պապանձվել. նա պոկում վարժությունում ռեկորդ գրանցեց, իսկ հրում վարժությունում առաջին իսկ մոտեցմամբ հռչկավեց աշխարհի կրկնակի չեմպիոն: Բայց չստացվեց երկամարտում ռեկորդ գրանցել, հոգ չէ, առջևում Օլիմպիական խաղերն են: Հակոբ Մկրտչյանը նույնպես բարձունքում էր, Գոռ Մինասյանը վնասվածքից ապաքինվելուց հետո բարելավեց անձնական ցուցանիշներն ու զիջեց միայն այլմոլորակային Լաշա Տալախաձեին: Ռուբեն Ալեքսանյանը նույնպես ձեռնունայն չվերադարձավ ու ապացուցեց, որ գերծանր քաշային կարգում աշխարհում 3-րդ ուժեղագույնն է։

Տարվա ելույթ՝ Արթուր Դավթյան

Հայ առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հիանալի մրցաշրջան անցկացրեց: Նախ, Հայաստանի առաջնությունում նա ոսկե մեդալներ նվաճեց հենացատկում, պտտաձողում, զուգափայտերի վրա ու հավասարը չունեցավ նաև բազմարտում: Դեռ այդ ժամանակ երևում էր, որ Դավթյանը լավագույն մարզավիճակ ձեռք բերելու ճանապարհին է, այնուհետև եղավ աշխարհի գավաթի բրոնզե մեդալը հենացատկից, Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեր մարզիկը նվաճեց Եվրոպական խաղերի ուղեգիր: Այստեղ Դավթյանը փայլեց հենացատկում՝ անակնկալ մատուցելով թե՛ մարզիչներին ու թե՛ մրցակիցներին: Դավթյանը երկու դասագրքային ցատկ կատարեց ու ձեռնունայն թողեց մրցակիցներին՝ հռչկավելով Եվրոպական խաղերի հաղթող: Հետագայում, մարզիչն ու մասնագետները նշում են, որ եթե նման կերպ Դավթյանը ելույթ ունենա նաև Օլիմպիական խաղերում, ապա մեդալը ապահոված կլինի: Իսկ Տոկիոյի խաղերում մարմնամարզությունում մեր միակ ներկայացուցիչը հենց Դավթյանն է լինելու։

Մեզ համար էլ անակնկալ էր: Ոչ ոք չէր սպասում, որ կցատկեմ այդպես: Բախտս ինձ հետ էր: Մեր մրցումներն էին: Ուկրաինայի ներկայացուցիչը ինձ ասաց, որ ցատկս շատ լավն էր ու ինձանից հետո դժվար էր տամադրվել, որովհետև շատ լավ կատարեցի

Տարվա առաջընթաց՝ Արթուր Ավետիսյան


«Նոր դեմքե՞ր, մեր Ավետիսյանն Արթուրն է, որը բանակից նոր է եկել։ Նա Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր է։Վերջերս է ազատվել։ Ցանկանում ենք փորձարկել Լեհաստանում օղակների վրա, քանի որ դա նրա ուժեղագույն գործիքն է»,-դեռ մարտին ամսին հայտարարել էր հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը մեզ հետ զրույցում։

Բայց ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Հայկ Նազարյանի սանը այդպիսի փայլուն ելույթներ կունենա ու նման մրցաշրջան կանցկացնի՝ ստիպելով անհանգստանալ փորձառու Վահագն Դավթյանին ու Արթուր Թովմասյանին։ 21-ամյա հրաշամանուկը միջազգային մրցաշարերի մրցանակակիր դառնալուց հետո իր մասին միջազգային հարթակում հայտարարեց Համաշխարհային ուսանողական խաղերում, որտեղ դարձավ չեմպիոն, այնուհետև Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Համաշխարհային բանակային խաղերում, իսկ աշխարհի գավաթի խաղարկությունում ապշեցրեց բոլորին՝ զիջելով միայն տիտղոսակիր չինացի մարզիկին ու Օլիմպիական չեմպիոնին։

«Արթուր Ավետիսյանը բոլոր որակներն ունի։ Հույս ունեմ, որ մյուս Օլիմպիական ցիկլին նա կարդարացնի սպասելիքները։ Մեծ հույսեր եմ կապում նրա հետ»,-հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Այս մրցաշրջանի արդյունքներով, Ավետիսյանը ճանաչվեց տարվա երիտասարդ մարզիկ ու ընդգրկվեց տարվա 10 լավագույն մարզիկների շարքում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա