Logo

Տարվա գլխավոր զավեշտը՝ գերմանացի դարպասապահի կողմից (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.11.2017ՍՊՈՐՏ

Զավեշտալի իրադարձություն է տեղի ունեցել Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի՝ «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Մայնց» մրցավեճում (1-1):

Հյուրերի դարպասապահ Ռոբին Զենտները գնդակը կասեցնելուց հետո կորցրել է «կլորի» դիրքը զգալու ունակությունը, և քիչ էր մնում, որ մրցակիցը հասցներ փախցնել գնդակը:

Դարպասապահն ավելի ուշ մեկնաբանել է իրավիճակը. «Գնդակն անցավ ինձնից մի փոքր ետ: Աչքիս ծայրով նկատեցի՝ սպիտակ ինչ-որ բան կա իմ առջև, մտածեցի՝ դա գնդակն է:

Սակայն, դա 11-մետրանոց նշակետն էր, իսկ գնդակն անցել էր լրիվ այլ տեղ: Ես փնտրում էի Ջին Գբամինին, որպեսզի նրան փոխանցում կատարեմ, բայց կապ չպահպանեցի գնդակի հետ, իսկ ավելի ուշ գիտակցեցի՝ այն արդեն նախկին դիրքում չէ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա