Logo

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 27.12.2019ՍՊՈՐՏ
Untitled 1222 - Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:11

-

-

Պատմության գիրկն է անցնում 2019 թվականը: Տարին իրադարձություններով հագեցած էր նաև հայկական ֆուտբոլում, ընդ որում՝ շատ էին թե՛ դրական, թե՛ բացասական երևույթները:

2019 թվականն աննախադեպ էր մեր ակումբային ֆուտբոլի համար: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» մեկ քայլ չբավականացրեց Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալու համար, եվրոպական ասպարեզում իրենց ելույթներով ուրախացրին նաև «Փյունիկը» և «Ալաշկերտը»: Դիտարժանությամբ ու լարվածությամբ են ուղեկցվում նաև Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները, թիմերի խաղամակարդակը շատ է բարձրացել հատկապես այս մրցաշրջանում: Դրա հետ մեկտեղ, կան մի շարք թերություններ, որոնք հիմնականում վերաբերում են ակումբների գործունեությանը, մրցավարական աշխատանքին և այլն:

Ազգային հավաքականի համար տարին առավել քան հակասական էր: Մեր ընտրանին ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի մեկնարկային 2 խաղում պարտվելուց հետո հրաշալի հանդես եկավ հաջորդած 4 հանդիպումներում՝ տոնելով 3 հաղթանակ և գրանցելով 1 պարտություն: Այդուհանդերձ, հավաքականը վերջին 4 մրցավեճում առաջատար մի շարք ֆուտբոլիստների բացակայությամբ 3 պարտություն կրեց, ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ ու մարեց եզրափակիչ փուլում հայտնվելու իր իսկ բոցավառած հույսը: Այդ ընթացքում հասցրեց հրաժարական տալ նաև Արմեն Գյուլբուդաղյանցը, որին փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը:

Ամռանը կայացավ նաև Մ-19 Եվրոպայի առաջնությունը, որի ժամանակ մեր ընտրանին մրցեց գրանդ հավաքականների դեմ: Մենք տեսանք, թե իրականում ինչ խաղամակարդակ պետք է ունենան այդ տարիքի ֆուտբոլիստները, հուսով ենք՝ Հայաստանի ընտրանու մարզիչները և խաղացողները նույնպես արեցին համապատասխան հետևություններ:

Armenia U19 vs Portugal U19 20 960x640 - Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

VNews.am-ը, ավանդույթի համաձայն, որոշել է ամփոփել անցնող տարին՝ ներկայացնելով յուրահատուկ անվանակարգեր:

Տարվա վերադարձ՝ Վահան Բիչախչյան

Տարվա գլխավոր վերադարձերից մեկը Գևորգ Կասպարովի՝ երկարատև դադարից հետո կրկին ազգային հավաքական հրավիրվելն էր, բայց պատկերը չամբողջացավ, որովհետև 39-ամյա դարպասապահն այդպես էլ խաղաժամանակ չստացավ: Իսկ ահա 20-ամյա ֆուտբոլիստն ավարտվող տարում վերջապես հաղթահարեց «առեղծվածային» վնասվածքը, որի պատճառով շարքից դուրս էր մնացել 2018-ի սեպտեմբերից: Բիչախչյանը հետազոտվեց մի շարք վայրերում, անցավ վերականգնողական երկարատև և բարդ գործընթաց՝ խաղադաշտ վերադառնալով միայն հուլիսի 19-ին: Ուշագրավ է, որ այդ օրը, «Ժիլինա-2»-ի կազմում փոխարինման մտնելով 79-րդ րոպեին, ընդամենը մեկ րոպե անց դարձավ գոլի հեղինակ: Հետագայում համատեղեց ելույթները սլովակական ակումբի առաջին ու երկրորդ թիմերում: Եթե գլխավոր թիմում մասնակցեց ընդամենը 4 հանդիպման (1-ը՝ մեկնարկային կազմում), ապա երկրորդ թիմում անցկացրած 10 խաղում խփեց 4 գոլ:

Բիչախչյանը վերսկսեց ելույթները նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում, որի կազմում մասնակցել էր նաև ընտրական նախորդ շրջափուլին: Նա լավ տպավորություն թողեց, միշտ աչքի էր ընկնում խաղն իր վրա վերցնելով, հաշվենկատ փոխանցումներով ու հարվածներով, սակայն ակնհայտ էր, որ դեռ չի հավաքել իր լավագույն մարզավիճակը: Բնական է՝ ֆուտբոլիստը չի կարող շուրջ 10 ամիս բացակայելուց հետո վերադառնալ և միանգամից ցուցադրել նախկին խաղամակարդակը: Հետևաբար, Վահանը 2020-ին պետք է կամք ու վճռականություն դրսևորի՝ «Ժիլինայի» առաջին թիմի հիմնական կազմում ամրապնդվելու, ինչպես նաև երիտասարդականին օգնելու և ազգային ընտրանուց հրավեր ստանալու համար:

14.11.2019 Armenia U21 Ireland U21 34 960x640 - Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Ինչ է խոստացել Արմեն Մելիքբեկյանը

Տարվա հրաժեշտ՝ Մարկոս Պիզելի

Այս անվանակարգում կարող էր տեղ գտնել նաև Արթուր Եդիգարյանը, որը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Նա նույնպես հետք է թողել հայկական ֆուտբոլում, սակայն ընտրությունը կանգ առավ Պիզելիի վրա: Վերջինս տարեվերջին հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին: Եթե ակումբային ֆուտբոլում Մարկոսը վերջին տարիներին աչքի չէր ընկնում կայունությամբ ու հաճախ էր փոխում ակումբային գրանցումը, ապա ընտրանու կազմում նա ամենակայուն հանդես եկող խաղացողներից մեկն էր: Նույնիսկ հայ ֆուտբոլիստներից ոմանք իրենց նվիրվածությամբ, հայրենասիրությամբ և ուժերը մինչև վերջ ներդնելու առումով չեն կարող համեմատվել ամենահայ բրազիլացու հետ: 66 հանդիպում ու 11 գոլ․ Մարկոսն այսպիսի վիճակագրությամբ է հեռանում հավաքականից:

Պիզելին ծանր վնասվածք էր ստացել հենց ընտրանու կազմում՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ 2018-ի հոկտեմբերին կայացած հանդիպումից հետո բացակայելով շուրջ 10 ամիս: 35-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ այդքանից հետո ցուցադրեց բարձր խաղամակարդակ: Ղազախստանի առաջնությունում մասնակցեց 11 մրցավեճի, խփեց 2 գոլ և կատարեց 3 արդյունավետ փոխանցում: Հասցրեց նաև վերադառնալ հավաքական ու խաղադաշտ դուրս գալ Լիխտենշտեյնի ընտրանու դեմ մրցավեճում: Ըստ շշուկների՝ նա կարիերան շարունակելու է «Արարատ-Արմենիայում», սակայն անկախ ամեն ինչից՝ հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հավերժ կմնա հայ ֆուտբոլասերի հիշողություններում: Նա խաղադաշտում իսկական «մաեստրո» էր, ֆուտբոլիստ, որի խաղին հետևելը գեղագիտական անսահման հաճույք էր:

2Z7A9088 960x648 - Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Տարվա հայ լեգեոներ՝ Սարգիս Ադամյան

Ադամյանը վերջին տարիներին հաստատուն քայլերով բարձրանում էր գերմանական ֆուտբոլի աստիճաններով և այս տարի վերջապես հասավ վերջին հարկ՝ 1-ին Բունդեսլիգա: Նա դեռ 2,5 տարի առաջ հանդես էր գալիս Ռեգիոնալլիգայում՝ 4-րդ Բունդեսլիգայում, իսկ այսօր գերմանական հեղինակավոր ակումբներից մեկի՝ «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ է: Ադամյանն այս մրցաշրջանում անցկացրած 13 մրցավեճում խփել է 5 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում: Ընդ որում, հայ խաղացողը Բունդեսլիգայում ընդամենը 6 անգամ է եղել մեկնարկային կազմում, իսկ մնացած դեպքերում մտել է փոխարինման: Նրա «զոհերի» կարգավիճակում են հայտնվել չեմպիոն «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան», որոնց հետ խաղերում իր ակտիվում է գրանցել 3 գոլ և 1 «ասիստ»:

«Հոֆենհայմն» ընթացիկ առաջնությունում դեռ վայրիվերումներով է հանդես գալիս: Ինչպես և թիմը, Ադամյանն էլ արդեն նոր տարում պիտի փորձի կայունություն ձեռք բերել: 2 իրողություններն էլ լրիվ տրամաբանական են: «Հոֆենհայմում» տեղի է ունեցել մարզչական փոփոխություն, հեռացել են մի քանի առաջատարներ, ուստի նոր մարզիչը դեռ փնտրտուքների մեջ է, հաճախակի է փոխում սխեման ու խաղաոճը: Իսկ Ադամյանի համար 1-ին Բունդեսլիգան նոր մակարդակ է, և նոր իրականությանը լիովին մերվելու համար ժամանակ կպահանջվի: Շատ ուրախալի է, որ հայ ֆուտբոլիստներն այսուհետև կունենան ընդօրինակման ևս մեկ առարկա: Ադամյանն էլ Մխիթարյանի պես սուպերտաղանդ չէ, բայց իր անսահման աշխատասիրության հաշվին հասել և հասնում է մեծ բարձունքների:

000 1N84NG 960x640 - Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

«Անհասցե մնացողները». 2020 թվականի ազատ գործակալների խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Տարվա խոսք՝ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ղեկը տարեվերջին ստանձնեց Ալեքսանդր Գրիգորյանը, որը միշտ էլ աչքի է ընկել սուր մեկնաբանություններով: Այս անվանակարգում ավանդաբար առանձնացնում ենք մեջբերումներ, որոնք առնչվում են ներքին առաջնությանը: Գրիգորյանի տեսակետն այդ թեմայի շուրջ արժանի է ուշադրության:

«Հայկական ֆուտբոլը ներսից ավելի բարդ է, քան հայկական պանրի տեսակների քանակը: Այն ունի վառ հոտեր: Ես դա փոքր-ինչ ներսից քաշեցի, ուստի նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել՝ ինչպիսին է ներսից: Իսկ արտաքնապես․․․ արև է շողում Արարատի վրա: Խոսքը ոչ միայն «Արարատի» ու «Արարատ-Արմենիայի», այլև հայկական բոլոր թիմերի մասին է: Տեսեք՝ ինչպիսի բում է: 5 թիմ հավակնում է 1-ին հորիզոնականին: 17 թիմ կա Առաջին խմբում: Առաջին խմբի մի քանի հանդիպում դիտեցի, ո՞ւմ չտեսա այնտեղ․ նույնիսկ ճապոնացիներ կային, օ․․․ հայեր չտեսա այնտեղ: 17 թիմ, և հայեր չկան: Դա հավանաբար տրամաբանական քայլ է հայկական ֆուտբոլը զարգացնելու համար:

Իսկ եթե լուրջ խոսենք, ապա մրցակցությունից բացի ուրիշ ոչինչ չեմ տեսնում: Հավակնոտ ակումբներ, հավակնոտ սեփականատերեր, յուրաքանչյուրն ասում է․ «Ես փող եմ ներդնում, արդյունք տվեք: Տվեք կոլումբացիներ, պաղեստինցիներ, տվեք, տվեք, տվեք»: Իսկ որտե՞ղ են հայերն այդ ամենի ենթատեքստում: Հետևաբար, եթե խոսենք մակերեսի մասին, ապա ամեն ինչ գեղեցիկ է»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա