Logo

Silk Sonic-ը, Քենդրիկ Լամարը և «Ռիչարդ արքան» արժանացել են BET Awards մրցանակի

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:03 / 27.06.2022Երաժիշտներ
Ռիչարդ արքա-ֆիլմ

Լոս Անջելեսի Microsoft Theatre-ում կայացել է BET Awards մրցանակի հանձնման 20-րդ արարողությունը։

Ամենամյա մրցանակը հանձնում է Black Entertainment Television հեռուստաալիքը։ Ավանդաբար, մրցանակի հավակնորդներն աֆրոամերիկացիներ են և Միացյալ Նահանգների ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Մրցանակը շնորհվում է անցած տարվա ընթացքում երաժշտության, դերասանական արվեստի, սպորտի և զվարճանքի այլ ոլորտներում ձեռքբերումների համար: 

Երաժշտական անվանակարգերում երկու մրցանակի է արժանացել Silk Sonic-ը՝ Բրունո Մարսի և Անդերսոն Պաակի դուետը՝ որպես լավագույն դուետ և լավագույն ալբոմի համար՝ «An Evening With Silk Sonic»։  

Լավագույն հիփ-հոփ կատարող է ճանաչվել Քենդրիկ Լամարը և մրցանակ ստացել լավագույն տեսահոլովակի համար՝ «Family Ties»։ Լավագույն հիփ-հոփ արտիստուհի է ճանաչվել Megan Thee Stallion-ը։  Լավագույն փոփ կատարողներ են ճանաչվել Ջազմին Սալիվանը և The Weeknd-ը։

BET Awards-ի շրջանակում Ուիլ Սմիթը և Զենդայան ճանաչվել են տարվա լավագույն դերասաններ։ Սմիթի մասնակցությամբ ֆիլմը՝ «Ռիչարդ արքան», մրցանակի է արժանացել «Տարվա ֆիլմ» անվանակարգում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա