Logo

Տարվա լավագույն ֆուտբոլիստն՝ ըստ Tuttosport-ի

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 22.11.2021ՍՊՈՐՏ
messi ronaldo lewa ap - Տարվա լավագույն ֆուտբոլիստն՝ ըստ Tuttosport-ի

«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Tuttosport-ի վարկածով ճանաչվել է 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ 33-ամյա հարձակվողը երկրորդ անգամ է արժանանում այս մրցանակին։

Քվեարկության արդյունքում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Չելսիի» ու Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն, երրորդը՝ ՊՍԺ-ի ու Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսին։

Քվեարկությանը մասնակցել են նախկին ֆուտբոլիստներ, որոնց թվում են՝ Պավել Նեդվեդը, Անդրեյ Շևչենկոն, Լոտար Մատեուսը, Խրիստո Ստոիչկովը, Սամուել ԷտոՕ՛ն, Ռուի Կոշտան և այլք։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա