Logo

Տարոն Ոսկանյան. «Մենք խաղադաշտ դուրս չենք գալիս, որ ոչ-ոքի խաղանք»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 10.10.2021Հայկական ֆուտբոլ
Screenshot 3 3 - Տարոն Ոսկանյան. «Մենք խաղադաշտ դուրս չենք գալիս, որ ոչ-ոքի խաղանք»
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 8 տուր

11 Հոկտեմբեր 2021 - 22:45

1

Ռումինիա

0

Հայաստան

1 - 0 Alexandru Ionut Mitrita - 26`

ԱԱ 2022-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում կմրցի Ռումինիայի հետ։

Մեր հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանն ու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել են լրագրողների հարցերին։ Առաջինը խոսել է Տարոն Ոսկանյանը։

Մրցակցի մասին

«Կարող եմ ասել, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է։ Առաջին խաղում արդեն հասկացանք նրանց ուժը։ Կփորձենք մաքսիմալ կենտրոնանալ, որ վաղը նույնպես կարողանանք հաղթանակի հասնել»։

Արդյոք ոչ-ոքին կլինի կատարյալ արդյունք

«Մենք խաղադաշտ դուրս չենք գալիս, որ ոչ-ոքի խաղանք։ Կփորձենք ամեն բան անել, որովհետև այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է, որ մյուս խաղերում ևս շանսեր ունենանք։

Հիշողություններ ռումինական ակումբների դեմ խաղերից

«Եթե չեմ սխալվում երկու անգամ խաղացել ենք՝ «Բուխարեստի» և «Կլուժի» դեմ և կարող եմ ասել, որ շատ լավ թիմեր են եղել»։

Ինչ է բերել պարոն Կապառոսը Հայաստանի հավաքականին, որ թիմն այսքան աճ է գրանցել

«Կարող եմ ասել, որ նոր մոտեցումներ է բերել, հիմա մեծ հավատով ենք լցված։ Շատ փորձառու մարզիչ է։ Ամեն անգամ նրանից ինչ-որ նոր բան ես սովորում։ Կարող եմ միայն դրականը ասել մարզիչի մասին»։

Թիմի մթնոլորտը Իսլանդիայի դեմ ոչ-ոքիից հետո

«Ճիշտ է մի փոքր տխրեցինք, որովհետև կարող էինք հաղթել, բայց արդեն մոռացել ենք այդ խաղը և կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա ու կանենք ամեն հնարավորը դրական արդյունքի հասնելու համար»:

Կապառոս. «Շատ ուժեղ թիմի դեմ ենք հանդես գալու»

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա