Logo

17 շախմատիստ շարունակեց հաղթարշավը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:00 / 08.06.2022Շախմատ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարում այսօր կայացան 2-րդ տուրի մրցախաղերը: Հուշամրցաշարը հաղթանակով մեկնարկած 7 գրոսմայստերներից հաղթարշավը շարունակեցին միայն Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Հովիկ Հայրապետյանը:

Շանթ Սարգսյանը հաղթեց Արթուր Ղարագյոզյանին, Տիգրան Պետրոսյանն առավելության հասավ Արտյոմ Մանուկյանի նկատմամբ, Հովիկ Հայրապետյանն էլ պարտության մատնեց Ալեքս Սահակյանին:

Մեկնարկում հաղթանակներ տոնած մյուս գրոսմայստերներից Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ամին Տաբատաբաեին մրցակիցների հետ հաշտություն կնքեցին: Իսկ Լևոն Բաբուջյանը պարտվեց Վլադիմիր Պողոսյանին: 2 տուրից հետո 17 շախմատիստներ հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց թվում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Հովիկ Հայրապետյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա