Logo

Ֆյուրին նոկաուտի է ենթարկել Ուայթին ու հայտարարել կարիերան ավարտելու մասին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:33 / 24.04.2022Բռնցքամարտ
null

WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին 2-րդ անգամ հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը: Բրիտանացին 6-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Դիլիան Ուայթին և մենամարտից անմիջապես հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին.

«Կնոջս խոստացել եմ, որ չեմ վերադառնա ռինգ 14 տարվա ելույթներից հետո: Սիրում եմ բոլորիդ: Հիանալի էր Ուեմբլիում մենամարտելը: Մեծ Բրիտանիա, շնորհակալ եմ ջերմ ընդունելութան համար»,- եզրափակել է լեգենդար բռնցքամարտիկը: 

Այսպիսով՝ Ֆյուրին 32-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 33 մենամարտում (Ուալդերի դեմ առաջին մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի): 

Դիլիան Ուայթը 31 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, որոնցից պարտվել է 3-ում:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա