Logo

Ճիշտ հայերեն. միաժամանակ և միառժամանակ

Հեղինակ
tigran5
00:00 / 19.11.2021ՍՊՈՐՏ
հայեռեն min - Ճիշտ հայերեն. միաժամանակ և միառժամանակ
Միաժամանակ և միառժամանակ բառերը արտաքին նմանության պատճառով հաճախ շփոթում են՝ դրանք գործածելով որպես հոմանիշներ: Մինչդեռ դրանք ունեն իմաստային տարբերություն և ոչ մի պարագայում իրար փոխարինել չեն կարող:
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ նշանակում է՝ միևնույն ժամանակում կատարվող, միասին, զուգահեռաբար: Օրինակ՝ «Նա ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ուտում է և երաժշտություն լսում»:
Իսկ ՄԻԱՌԺԱՄԱՆԱԿ բառն ունի հետևյալ իմաստը՝ ժամանակավորապես, մի կարճ ժամանակով, որոշ ժամանակ, մի պահ, օրինակ՝ «Մենք ՄԻԱՌԺԱՄԱՆԱԿ կբացակայենք քաղաքից»:
Ինչպես տեսնում ենք՝ այս երկուսը պարզապես տարբեր բառեր են, նրանց կապում է ՄԻ-ն ու ԺԱՄԱՆԱԿ-ը, բայց ԱՌ-ի պատճառով միավորվել չեն կարող:
Հայտնում է Լեզվի Կոմիտեն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա