Logo

Տեղեկություն Մանուել Նոյերի առողջական վիճակի վերաբերյալ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.08.2021ՍՊՈՐՏ
voller einsatz manuel neuer im supercup gegen den bvb  - Տեղեկություն Մանուել Նոյերի առողջական վիճակի վերաբերյալ

«Բավարիայի» դարպասապահ և ավագ Մանուել Նոյերը վերականգնվել է կոճի վնասվածքից և, ամենայն հավանականությամբ, կօգնի իր թիմին Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Քյոլնի» դեմ կայանալիք խաղում:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել երկրի սուպերգավաթի շրջանակում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ տեղի ունեցած հանդիպմանը (3-1), որում մյունխենյան թիմը տիտղոս էր նվաճել:

Դարպասապահն արդեն վերսկսել է մարզումներն ու իրեն լավ է զգում: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Sport1-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Հայաստանի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում ուժերը չափելու է Գերմանիայի ընտրանու հետ: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը, դրանից զատ, անցկացնելու է ևս 2 հանդիպում՝ սեպտեմբերի 2-ին հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, սեպտեմբերի 8-ին էլ սեփական հարկի տակ մրցելով Լիխտենշտեյնի հետ:

«Բավարիան» ցանկանում է գնել Բունդեսլիգայի 3 տաղանդներին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա