Logo

Մոուրինյոն դեմ է. «Ռոմայի» ֆուտբոլիստը կարող է վերադառնալ ԱՊԼ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:36 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:

Corriere dello Sport-ը հայտնում է, որ 24-ամյա ռմբարկուի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»: 

Նշվում է, որ անգլիացին ցանկանում է ելույթները շարունակել հռոմեական թիմում: Ի դեպ, հնարավոր տեղափոխությանը դեմ է նաև Ժոզե Մոուրինյոն, սակայն գործարքը կարող է կայանալ, եթե «Ռոման» ստանա համապատասխան փոխհատուցում:

2021/22 մրցաշրջանում «գայլերի» կազմում Աբրահամն անցկացրել է 52 հանդիպում, խփել 26 գոլ ու կատարել 5 ասիստ:

Հիշեցնենք, որ 2016-2021 թվականներին Տեմին ելույթ է ունեցել «Չելսիում»՝ այդ ժամանակահատվածում վարձավճարով խաղալով «Բրիսթոլ Սիթիում», «Սուոնսիում» և «Ասթոն Վիլայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա