Logo

Տեն Հագ. ««Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հաղթել յուրաքանչյուր խաղում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:41 / 07.09.2022ՍՊՈՐՏ
Էրիկ տեն Հագ-սպասելիքներ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Եվրոպա լիգայի մեկնարկից առաջ խոսել է մրցաշարից ունեցած սպասելիքների մասին։

«Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում ու յուրաքանչյուր մրցաշարում։ Դա է պատճառը, որ ամեն ինչին լրջորեն ենք մոտենում։ Մենք ոչ միայն թիմ ունենք, այլ նաև կազմ, դա պարզ է։

Բայց մենք պետք է հաղթենք ամեն խաղում։ Նման հոգեբանություն է պետք «Մանչեսթեր Յունայթեդին»»,- Էրիկ տեն Հագի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայում առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ ընդունելով իսպանական «Ռեալ Սոսիեդադին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա