Logo

Տեն Հագը ցանկանում է ՄՅՈՒ-ում տեսնել «Յուվենտուսի» ֆուտբոլիստին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:10 / 06.06.2022ՍՊՈՐՏ
Մատեյս դե Լիխտ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է իր թիմում տեսնել «Յուվենտուսի» և Նիդեռլանդների հավաքականի կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտին՝ հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստը նիդեռլանդցի մասնագետի գլխավոր տրանսֆերային նպատակներից է: 

Դե Լիխտի՝ «Յուվենտուսի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի ամառ: Transfermarkt-ը նիդեռլանդցու տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:

Ավարտված մրցաշրջանում Մատեյսը «Յուվենտուսի» կազմում Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա