Logo

2 պաշտպան, 1-ական կիսապաշտպան և հարձակվող. Տեն Հագի տրանսֆերային ծրագիրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:27 / 18.05.2022ՍՊՈՐՏ
Էրիկ տեն Հագ-ՄՅ

«Մանչեսթեր Յունայթեդի» ապագա գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որը թիմի ղեկն ստանձնելու է հուլիսի 1-ից, կազմել է տրանսֆերային ծրագիրը՝ հայտնում է The Telegraph-ը:

Տեն Հագը ցանկանում է «Այաքսից» իր հետ Անգլիա բերել նիդեռլանդական թիմի առանցքային կենտրոնական պաշտպաններին՝ Լիսանդրո Մարտինեսին և Յուրիեն Թիմբերին: Աղբյուրի տեղեկություններով՝ «Այաքսը» Մարտինեսի տրանսֆերի համար պահանջում է 30 միլիոն եվրո:

52-ամյա մասնագետը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել կատալոնական «Բարսելոնայի» նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, որի հետ աշխատել է «Այաքսում»:

Տեն Հագը ցանկանում է նաև ուժեղացնել անգլիական թիմի հարձակման գիծը՝ ձեռք բերելով պորտուգալական «Բենֆիկայի» առաջատար Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա