Logo

Տեն Հագը խոսել է Ռոնալդուի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:50 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Էրիկ տեն Հագ-Ռոնալդու

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն տեղ ունի հաջորդ մրցաշրջանի իր ծրագրերում: 

«Իհարկե, նա ներառված է իմ ծրագրերում։ Կրիշտիանուն շատ գոլեր է խփում։ Բայց նախ՝ ես կխոսեմ նրա հետ՝ պարզելու, թե ինչ է ուզում»,- նիդեռլանդցի մասնագետի խոսքն է մեջբերում մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ռոնալդուն ավարտված մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն էր ԱՊԼ-ում՝ խփած 18 գոլով: Եվս 6 գոլ պորտուգալացի հարձակվողը խփել էր Չեմպիոնների լիգայում:

«Ման. Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» ներկայացրեց Տեն Հագին (ֆոտո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա