Logo

Տեն Հագ. «Երջանիկ ենք, որ հաղթեցինք՝ ցուցադրելով լավ ֆուտբոլ»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:27 / 04.09.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նիդեռլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի հաղթական խաղը (3-1):

«Երջանիկ ենք, որ հաղթեցինք՝ ցուցադրելով լավ ֆուտբոլ ուժեղ մրցակցի դեմ: «Արսենալը» նույնպես լավ խաղաց ու կարծում եմ՝ ճիշտ կարձագանքի անհաջողությանն՝ ինչպես արեցինք մենք:

Ունենք որակյալ խաղացողներ, ու ժամանակ է հարկավոր, որ նրանց խաղակցվածությունն էլ ավելի լավը դառնա: Մեր թիմը ոգի ունի ու կարողանում է օգուտ քաղել պարտություններից: Հիմա հարկավոր է պահպանել հանգստությունն ու նույն ոգով շարժվել առաջ»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 խաղից հետո վաստակած 12 միավորով 6-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա