Logo

Տեն Հագ. ««Մանչեսթեր Յունայթեդը» տպավորիչ ելույթ ունեցավ»

20:03 / 30.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Ասթոն Վիլայի» դեմ խաղում իր թիմի հաղթանակը (1-0):

«Լավ հաղթանակ էր. «Մանչեսթեր Յունայթեդը» տպավորիչ ելույթ ունեցավ: Մենք հիանալի աշխատեցինք գնդակով և որակյալ պրեսինգի դիմեցինք:

Խաղ առ խաղ առաջ ենք շարժվում, և հաջորդ մրցակիցը «Բրայթոնն» է: Այնպես որ, պետք է կրկին քրտնաջան աշխատենք: Ամեն ինչ մեր ձեռքերում է»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 63 միավորով չորրորդ տեղում է, 2 միավոր է զիջում երրորդ տեղը զբաղեցնող «Նյուքասլին», որը մեկ խաղ ավելի է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա