Logo

Տեն Հագը կարևոր պայման է դրել «Մանչեսթեր Յունայթեդի» առջև

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:23 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է ամռանը հրավիրել «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին: Նիդեռլանդցի մասնագետը գերադասելի է եղել Մաուրիսիո Պոչետինոյից, ում հրաժարագինը մոտ 10 անգամ ավելին է ( Տեն Հագ՝ 1,4 մլն ֆունտ), Պոչետինո՝ 15 մլն):

52-ամյա մարզչին նույնպես գրավում է մանչեսթերյան գրանդում աշխատելու հեռանկարը, սակայն նա շատ կարևոր պայման է դրել իր ապագա ակումբի առջև: 

Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Տեն Հագը ցանկանում է 100 տոկոսով մասնակցություն ունենալ «Յունայթեդի» բոլոր տրանսֆերային քննարկումներին, պայմանագրերի երկարաձգմանն ու տրանսֆերային գործարքներին:

Նշենք, որ մանկունյանցիները զբաղեցնում են ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա