Logo

Դեժավյու՝ Ֆերգյուսոնից. Տեն Հագը 4 կարևորագույն կանոն է սահմանել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:37 / 28.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հատուկ կանոններ է սահմանել ակումբում:

Անգլիական մամուլն առանձնացրել է կարևորագույններից 4-ը.

  1. Խոտածածկի բարձրությունը չպետք է գերազանցի 15 մմ, որպեսզի առավելագույն օգուտ տան փոխանցումների որակը բարձրացնելու մարզումները:
  2. Ֆիթնեսի մարզումները՝ քիչ, ուժայինը՝ շատ:
  3. Ֆուտբոլիստները պարտավոր են ճաշել միասին, որպեսզի ջերմ ու թիմային մթնոլորտ ստեղծվի:
  4. Մարզչական շտաբն անհատական մոտեցմամբ սահմանելու է յուրաքանչյուր խաղացողի սննդակարգը:

Հատկանշական է, որ այս բոլոր կանոները ներառված են եղել նաև լեգենդար սըր Ալեքս Ֆերգյուսոնի մարզչական պլանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա