Logo

Տեն Հագը որոշում է կայացրել Ռոնալդուի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:37 / 08.05.2022ՍՊՈՐՏ
null

Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կշարունակի ելույթները «Մանչեսթեր Յունայթեդում»:

Լրագրող Ջեյսոն Բարտի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաների» ապագա գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որն իր լիազորություններն ստանձնելու է մրցաշրջանի ավարտից հետո, ցանկանում է, որ պորտուգալացին մնա թիմում: Նիդեռլանդցի մասնագետը որոշել է նոր թիմը կառուցել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրի շուրջ: Միևնույն ժամանակ լինելու են խաղեր, որոնք Ռոնալդուն սկսելու է պահեստայինների նստարանից:

Նշվում է, որ Կրիշտիանուն դեմ չէ ևս մեկ մրցաշրջան անցկացնել Մանչեսթերում (պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին):

Ընթացիկ մրցաշրջանում ՄՅՈՒ-ի կազմում 37-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա