Logo

Հայաստանի հավաքականը պարտությամբ է մեկնարկել Դևիսի գավաթում

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:57 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Դևիսի գավաթ 2022թ

Թենիսի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն անհաջող է մեկնարկել Չեռնոգորիայի Ուլչինչ քաղաքում մեկնարկած աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու Ա ենթախմբում։

Առաջին տուրում Վահե Ավետիսյանի գլխավորած թիմը 0։3 հաշվով պարտվել է Վրաստանի հավաքականին։ Մենախաղում Աշոտ Մկրտչյանը պարտվել է Ալեքսանդր Բակշիին (2։6, 0։6) , իսկ Սեդրակ Խաչատրյանը՝ Սաբա Պուրցելաձեին (0։6, 2։6)։ Զուգախաղում Միքայել Ավետիսյանը և Հենրիկ Նիկողոսյանը չեն կարողացել հաղթանակի հասնել Սաբա Պուրցելաձե - Զուրա Տկեմալաձե զույգի նկատմամբ (2։6, 3։6)։

Ենթախմբի մյուս խաղում Կիպրոսի հավաքականը նույն՝ 3։0 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի թիմին։ Բ ենթախմբում ընդգրկված են Չեռնոգորիայի, Լյուքսեմբուրգի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մոլդովայի հավաքականները, որոնց մասնակցությամբ հանդիպումները դեռ ընթանում են։

Ենթախմբերում հանդիպումներին հաջորդելու է փլեյ-օֆֆը, որի արդյունքներով երեք հավաքական բարձրանալու է 2-րդ խումբ, իսկ ամենաանհաջող ելույթ ունեցած երկու թիմերը նահանջելու են 4-րդ խումբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա