Logo

Հայաստանի հավաքականը մնաց 3-րդ խմբում

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:19 / 13.06.2022ՍՊՈՐՏ
Hayastani Havaqakan

Թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականը 11 թիմերի հաշվարկում 7-րդ տեղն է գրավել Չեռնոգորիայի Ուլչինչ քաղաքում ավարտված աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Բիլի Ջին Քինգի գավաթի եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ խմբի մրցաշարում։

Հայ մարզուհիները ենթախմբում 2։1 հաշվով հաղթել են Մավրիկիոսի ընտրանուն, նույն արդյունքով պարտվել են Մոլդովայի ընտրանուն և զիջել են Մարոկկոյին (0։2)։ 7-8-րդ տեղերի համար խաղում Գայանե Մովսիսյանի սաները 2։1 հաշվով հաղթել են Գանայի թենիսիստուհիներին։ 

Հաջորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականը դարձյալ խաղալու է 3-րդ խմբում։ Երկրորդ խմբի միակ ուղեգիրը նվաճել է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա