Logo

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը մրցավայրում է. Ադրբեջանը՝ հավանական մրցակիցների թվում

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:46 / 06.06.2022ՍՊՈՐՏ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքական

Աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Բիլի Ջին Քինգի գավաթի (նախկինում՝ Ֆեդերացիայի գավաթ) խաղարկության եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ խմբի մրցաշարին մասնակցելու նպատակով Չեռնոգորիայի Ուլչինչ քաղաք է մեկնել թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականը։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Գայանե Մովսիսյանի գլխավորած մեր ընտրանին ստուգատեսին մասնակցելու է Անի Ամիրաղյան, Գաբրիելա Ակոպյան, Արևիկ Թումանյան կազմով։

Հողածածկ խաղահրապարակներում անցկացվելիք այդ մրցաշարին հայտավորված են նաև Ադրբեջանի, Ալժիրի, Բոսնիա և Հերցեգովինայի, Գանայի, Զիմբաբվեի, Կամերունի, Կիպրոսի, Մավրիտանիայի, Մարոկկոյի, Մոզամբիկի, Մոլդովայի, Նիգերիայի, Չեռնոգորիայի, Ռուանդայի և Տանզանիայի հավաքականները։

16 հավաքական վիճակահանությամբ բաժանվելու է հավասար կազմով 4 խմբի, որոնցում շրջանաձև մրցակարգով անցկացվելիք խաղերի արդյունքներով առաջին տեղը գրաված թիմերը պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում։ Մրցաշարի հաղթողը տեղափոխվելու է Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության եվրո-աֆրիկյան գոտու 2-րդ խումբ։

Հիշեցնենք՝ 2021 թվականին Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ խմբի Ա ենթախմբում 2։1 հաշվով հաղթել էր Ադրբեջանի թիմին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա