Logo

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականն անհաջող է մեկնարկել

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:36 / 08.06.2022ՍՊՈՐՏ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքական-2022

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը պարտությամբ է մեկնարկել աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ խմբի Ա ենթախմբի մրցաշարում։

Թեպետ միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում նախապես նշված էր, որ մեր թիմի առաջին մրցակիցը լինելու են Մարոկկոյի թենիսիստուհիները, սակայն հավաքականն անդրանիկ հանդիպումն անցկացրել է Մոլդովայի ընտրանու հետ և զիջել է 1։2 հաշվով։

Մենախաղերում Գաբրիելա Ակոպյանը երկու սեթում նույն՝ 0։6 հաշվով պարտվել է Դանիելա Ցիոբանուին, իսկ Անի Ամիրաղյանը 6։3, 6։0 արդյունքով առավելության է հասել Ռենատա Ֆարիմայի նկատմամբ։ Զուգախաղում Ակոպյան-Ամիրաղյան զույգը 4։6, 3։6 հաշվով զիջել է Դանիելա Ցիոբանու-Արինա Գամրետկայա երկյակին։

Ենթախմբի մյուս խաղում Մարոկկոն 3։0 հաշվով հաղթել է Մավրիտանիային։ Հենց վերջինի հետ էլ հայ մարզուհիները, ըստ խաղացանկի, մրցելու են այսօր։ Երկու երկրների մրցակցային ուղիները հատվելու են առաջին անգամ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա