Logo

Թենիսի Հայաստանի պատանեկան հավաքականը երևանյան մրցաշարում կպայքարի 5-րդ տեղի համար

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:30 / 28.06.2022ՍՊՈՐՏ
Թենիսի Հայաստանի հավաքական-2022

Երևանում ընթացող Եվրոպայի ամառային թիմային գավաթի խաղարկության երկրորդ խաղում թենիսի մինչև 14 տարեկանների Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով Սլովակիայի հասակակիցներին հաղթելուց հետո 5-6-րդ տեղերը կվիճարկի լեհ պատանիների հետ։

Հաշվետու հանդիպման ելքը վճռել են մենախաղում Միքայել Ավանեսյանի հաղթանակը Լեոն Սլոբոդայի նկատմամբ (6։1, 6։1) և զուգախաղում Ավանեսյանի ու Դավիթ Պողոսյանի հաջողությունը Շիմոն Դիոսիի ու Լեոն Սլոբոդայի հետ մրցավեճում (6։2, 6։2)։ Մինչև այդ Պողոսյանը 0։6, 1։6 հաշվով պարտվել էր Պիտեր Զավացկուն։

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտություն էր կրել Գերմանիայի թիմից։ Մայրաքաղաքի «Ինկորտ» թենիսի ակումբում անցկացվող մրցաշարին մասնակցում է 8 հավաքական։ Ստուգատեսն ավարտվելու է հունիսի 29-ին։

Եվրոպայի ամառային թիմային գավաթի խաղարկության որակավորման մրցումները Հայաստանից բացի անցկացվում են նաև Չեխիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում: Որակավորման բոլոր չորս մրցաշարերի հաղթողները հուլիսի 1-3-ը իսպանական Վալենսիա քաղաքում մասնակցելու են եզրափակիչ փուլին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա