Logo

Թենիսի Հայաստանի պատանեկան հավաքականը բավարարվեց 6-րդ տեղով

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:10 / 29.06.2022ՍՊՈՐՏ
Թենիսի պատանեկան հավաքական

Մինչև 14 տարեկան թենիսիստների Հայաստանի հավաքականը 8 թիմերի հաշվարկում 6-րդ տեղն է գրավել Երևանում կայացած Եվրոպայի ամառային թիմային գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում։

5-րդ տեղի համար խաղում հայ թենիսիստները 1։2 հաշվով զիջել են լեհ հասակակիցներին։ Մենախաղում Հովհաննես Սողոյանը 0։6, 3։6 հաշվով պարտվել է Անտոնի Կասպերսկիին, իսկ Միքայել Ավանեսյանը 6։7, 6։3, 6։3 արդյունքով առավելության է հասել Ալեքսանդր Բլյուսի նկատմամբ։

Զուգախաղում Ավանեսյանը և Դավիթ Պողոսյանը 2։6, 1։6 հաշվով պարտվել են համաապատասխանաբար Կասպերսկիին և Յան Ուրբանսկիին:
Այս մրցաշարի նախորդ խաղերում Հայաստանի թիմը պարտվել էր Գերմանիային (0։3) և հաղթել էր Սլովակիային (2։1)։

Երևանյան մրցաշարի արդյունքներով Իսպանիայում կայանալիք Եվրոպայի ամառային գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Գերմանիայի և Բուլղարիայի հավաքականները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա