Logo

Հայաստանի պատանեկան հավաքականը պարտվել է Գերմանիային

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:26 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Թենիսի Հայաստանի հավաքական-Գերմանիա

Մինչև 14 տարեկան թենիսիստների Հայաստանի հավաքականը պարտվել է Երևանում մեկնարկած Եվրոպայի ամառային գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի առաջին խաղում։
Խաղահրապարակի տերերը 0։3 հաշվով պարտվել են Գերմանիայի հասակակիցներին։

Հովհաննես Սողոյանը 1։6, 0։6 հաշվով պարտվել է Դիեգո Դեդուրա-Պալոմերոյին, իսկ Միքայել Ավանեսյանը 1։6, 3։6 արդյունքով զիջել է Նիլս Մաքդոնալդին։ Զուգախաղում Միքայել Ավանեսյան-Դավիթ Պողոսյան երկյակը 1։6, 0։6 հաշվով պարտություն է կրել Դիեգո Դեդուրա-Պալոմերոյից և Քրիստոֆեր Տիսից՝ տեղեկանում ենք մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի կայքից։

Սփոփիչ խաղում Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր մրցելու է Սլովակիայի թիմի հետ, որի մարզիկները 0։2 հաշվով պարտվել են Հունգարիային։

Մրցաշարին մասնակցում է 8 հավաքական։ Առաջին փուլի մյուս հանդիպումներում Նիդեռլանդները 2։1 հաշվով հաղթել է Լեհաստանին, իսկ Բուլղարիան նույն արդյունքով առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ։

Մրցաշարն անցկացվում է մայրաքաղաքի «Ինկորտ» թենիսի ակումբում: Մուտքն ազատ է: Ստուգատեսն ավարտվելու է հունիսի 29-ին։

Եվրոպայի ամառային գավաթի խաղարկության որակավորման մրցումները Հայաստանից բացի անցկացվում են նաև Չեխիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում: Որակավորման բոլոր չորս մրցաշարերի հաղթողները հուլիսի 1-3-ն իսպանական Վալենսիա քաղաքում մասնակցելու են եզրափակիչ փուլին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա