Logo

Թենիսի Հայաստանի հավաքականը նահանջել է Դևիսի գավաթի 4-րդ խումբ

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:23 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Թենիսի Հայաստանի հավաքական-Դևիս

Թենիսի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, Չեռնոգորիայում անցկացված աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու մրցաշարի վերջին խաղում պարտվելով կազմակերպիչ երկրի ընտրանուն, նահանջել է 4-րդ խումբ։

Մրցաշարի կայքից տեղեկանում ենք, որ անցումային այդ մրցամարտն ավարտվել է Չեռնոգորիայի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Առաջին մենախաղում Սեդրակ Խաչատրյանը 0։6, 2։6 հաշվով պարտվել է Պետեր Յովանովիչին։ Երկրորդում Միքայել Ավետիսյանը 2։5 հաշվի ժամանակ անավարտ է թողել Ռեզարտ Չունգուի հետ հանդիպումը։ Իսկ զուգախաղում Սեդրակ Խաչատրյանը և Հենրիկ Նիկողոսյանը 1։6, 2։6 հաշվով պարտություն են կրել Պետեր Յովանովիչից և Դանիլո Ռայցևիչից։

Ենթախմբում Վահե Ավետիսյանի սաները 0։3 հաշվով պարտվել էին Վրաստանի և Կիպրոսի հավաքականներին ու նույն արդյունքով հաղթել էին Լիխտենշտայնին, որը վերջնարդյունքում նույնպես տեղափոխվել է 4-րդ խումբ։

Համաշխարհային 2-րդ խմբի փլեյ-օֆֆ են անցել Վրաստանի, Լյուքսեմբուրգի և Կիպրոսի հավաքականները։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա