Logo

Թենիսի Հայաստանի հավաքականը կմասնակցի Դևիսի գավաթի խաղարկությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:13 / 15.06.2022ՍՊՈՐՏ
Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքական

Հունիսի 22-25-ը թենիսի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Չեռնոգորիայում մասնակցելու է աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 3-րդ խմբի մրցաշարին։

Մրցաշարի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս տարի ստուգատեսին մասնակցելու է 8 հավաքական։ Հայաստանի ընտրանուց բացի, ասպարեզ են դուրս գալու նաև Լիխտենշտայնի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի և Վրաստանի թիմերը։ Երեք ուժեղագույններն անցնելու են եվրոպական գոտու 2-րդ խումբ, իսկ հետնապահ երկու հավաքականներն իջնելու են 4-րդ խումբ։

Վահե Ավետիսյանի գլխավորած մեր հավաքականի հայտացուցակում նշված են հետևյալ խաղացողները՝ Միքայել Ավետիսյան, Սեդրակ Խաչատրյան, Աշոտ Մկրտչյան, Հենրիկ Նիկողոսյան, Ռոբերտ Եդիգարյան։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա