Logo

Երևանում կայացած թենիսի միջազգային մրցաշարի հաղթողների թվում է Միքայել Ավանեսյանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:57 / 30.05.2022ՍՊՈՐՏ
Միքայել Ավանեսյան

Հայաստանի պատանեկան թենիսի առաջատար Միքայել Ավանեսյանը դարձել է Երևանում մինչև 16 տարեկան մարզիկների մասնակցությամբ անցկացված «Gold's Gym Cup» միջազգային մրցաշարի զուգախաղերի հաղթող։

«Tennis Europe Junior Tour»-ի շրջանակում կայացած ստուգատեսի եզրափակիչում Ավանեսյան - Զանգար Նուրլանուլի (Ղազախստան) զույգը 6։3 6։2 հաշվով առավելության է հասել ղազախական Դեմիդ Գորբաչով - Մանսուր Շակեն երկյակի նկատմամբ։ Վնասվածքով խաղացող Ավանեսյանը մենախաղերում հասել է մինչև կիսաեզրափակիչ, որում 3։6, 5։7 հաշվով զիջել է Մանսուր Շակենին՝ տեղեկացանք մարզաձևի հանրապետական ֆեդերացիայից։

Աղջիկների զուգախաղերի եզրափակիչում ռուսաստանցիներ Ալինա Սողոմոնյանը և Վիկտորյա Սեդովան 0։6, 0։6 արդյունքով պարտվել են նույն երկիրը ներկայացնող Ռադա Զոլոտարյովա – Աննա Արխիպովա զույգին։

«Ինկորտ» թենիսի ակումբի խաղահրապարակներում տեղի ունեցած ստուգատեսին մասնակցել են մարզիկ-մարզուհիներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և Վրաստանից։ Հայաստանը ներկայացրել է 7 թենիսիստ և 5 թենիսիստուհի։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա